Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

20.06.2018

Ինձ շատ հոգեհարազատ բնագավառի հարգելի գործընկերներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Բժշկի մասնագիտությունն իսկապես եղել է, կա և կշարունակվի որակվել որպես մեծագույն նվիրում պահանջող և մարդասիրական մասնագիտություն։ Մասնագիտություն, որն ի զորու է հրաշքներ գործել, ընդհուպ մինչև երկրորդ կյանք պարգևել մարդուն։

Ես խոնարհվում եմ բոլոր այն բժիշկների վաստակի առջև, ովքեր, բարձր պահելով մասնագիտական որակավորումը, մեծագույն նվիրումով են իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց աստվածահաճո առաքելությունը։

Հավատացած եղեք, որ այն հոգատարությունն ու սերը, որը դրսևորվում է բուժհաստատությունում սպիտակ խալաթ կրող յուրաքանչյուր անձի կողմից, միշտ փոխադարձվում է ամենաանկեղծ ու մարդկային վերաբերմունքով: Եվ ավելի մեծ ու իրական գնահատանք բժշկի համար կարծում եմ գոյություն չունի:

Սակայն բոլորիս է հայտնի, որ բժշկի գործունեությունը չի սահմանափակվում ամենօրյա մասնագիտական առաքելությամբ։ Եվ այժմ պետական մակարդակով բավականին լուրջ ծրագրեր են իրականացվում նաև բնակչությանը որակյալ և մատչելի բժշկական ծառայություններով ապահովելու, բուժհաստատություններն արդիականացնելու ուղղությամբ։

Այս բարեփոխումները, զուգորդվելով բժշկի մասնագիտական բարձր որակավորման և մարդկային հատկանիշների հետ, համոզված եմ, որ միայն կնպաստեն ոլորտում իրական հաջողություններ գրանցելուն և առաջընթացին:

Հարգարժան բուժաշխատողներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանալով ամուր կամք և անձնական երջանկություն: Եվ թող ձեր նվիրական աշխատանքը միշտ հաջողությամբ պսակվի:
Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:

 

Լավագույն ցանկություններով՝
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58