Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ քննարկվել է Դալարիկ համայնքում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու հարցը

26.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Դալարիկ համայնքում համապատասխան հսկողություն իրականացնելուն վերաբերող հարցեր:

Մինչ այս Դալարիկ համայնքի բնակչի կողմից համայնքապետի գործունեության վերաբերյալ բողոք-նամակ է հասցեագրվել ՀՀ վարչապետին, որի առնչությամբ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից եղել է հանձնարարական՝ հարցը քննարկելու, դիմումատուին պատասխանելու և անհարժեշտության դեպքում իրավապահ մարմիններին դիմելու վերաբերյալ: Ելնելով դիմումատուի կողմից բարձրացված հարցերի ուսումնասիրության անհրաժեշտությունից՝ մարզպետը համաձայնություն է ստացել նախարարից՝ համայնքում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու վերաբերյալ:

Կարևորելով տվյալ և մյուս բոլոր համայնքներում օրինականության հաստատումը, արտոնյալ կարգավիճակ ունեցող անձանց անօրինական գործելաոճի բացառումը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը խստագույնս հանձնարարել է մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբին 5-օրյա ժամկետում ուսումնասիրել Դալարիկ համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների իրականացման ընթացքում նրանց կողմից ընդունված որոշումների օրինականությունը, ինչպես նաև պետության պատվիրակված լիազորությունների իրականացման արդյունավետությունն ու միասնականությունը:

«Ձեր աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակում պահանջում եմ իրականացնել մաքսիմալ օրինական և օբյեկտիվ ուսումնասիրություն՝ բացառելով որևէ սուբյեկտիվ դրսևորում: Մենք աշխատելու ենք բաց և թափանցիկ գործելաոճով, և հանրությունը դրա ականատեսն է լինելու», - իր խոսքում ընդգծել է մարզպետը՝ չբացառելով նման ուսումնասիրությունների անհրաժեշտությունը մի շարք այլ համայնքներում ևս:

Հավելենք, որ Դալարիկ համայնքում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնելու մասին այսօր արդեն համապատասխան որոշում է ընդունվել մարզպետ Գագիկ Միրիջանյանի կողմից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53