Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գագիկ Միրիջանյանն ընդունել է ՍԱՏԳ-ների պետերին

27.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է սոցիալական աջակցության տարածքային երեք գործակալության պետերին:

Նախապես ծանոթ լինելով գործակալությունների կողմից իրականացվող գործառույթներին և համակարգում առկա խնդիրներին՝ մարզպետը կոչ է արել նրանց իրենց ղեկավարած կառույցում ապահովել օրինականություն՝ չդրսևորելով կողմնակալ վերաբերմունք շահառուների նկատմամբ: Նա հանձնարարել է բացառել կոռուպցիոն դրսևորումները համակարգում, հակառակ պարագայում, ըստ նրա, օրինախախտները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Գործակալությունների պետերը մարզպետին ներկայացրել են համակարգում առկա այն խնդիրները, որոնք շատ հաճախ խոչնդոտում են իրենց աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Լսելով դրանք՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանն առաջարկել է համակարգի պարզեցման և անհրաժեշտ փոփոխությունների նպատակով փաստարկված առաջարկություններ ներկայացնել իրեն՝ դրանք պատկան գերատեսչություններում քննարկման առարկա դարձնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25