Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալին

27.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանին: Կարևորելով այցի նպատակը` մարզպետը նշել է, որ տեղյակ է մարզում առկա սոցիալական խնդիրներին և պատրաստակամ օր առաջ համագործակցության շրջանակում դրանք կարգավորելու:

Զրույցի ընթացքում մարզպետն ու նախարարի տեղակալը անդրադարձել են մարզում մատուցվող սոցիալական ծառայությունների որակին ու հասանելիությանը, կրթական հատուկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացին, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովմանը, հանրակրթական դպրոցների աշխատակազմի վերաբերմունքին ու մոտեցումներին հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների կարևոր դերակատարմանը մարզի խնդիրները բարձրաձայնելու և հանրության ուշադրությունը սևեռելու գործում:

«Ես շատ եմ կարևորում ներառական մոտեցումը բոլոր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն և կարծում եմ, որ մարզի զարգացման ծրագրերը պետք է հիմնվեն ընդհանուր ներառականության սկզբունքի վրա: Վերջին մի քանի տարիների ընթացքում միակ համակարգային փոփոխությունը, որ ազդել է հաշմանդամություն ունեցող երեխայի և նրա ընտանիքի կյանքի վրա համընդհանուր ներառումն է: Ես համոզված եմ, որ միավորելով մեր բոլորի ռեսուրսները և սերտ համագործակցելով, հնարավորինս արագ ժամկետներում կարող ենք լուծել մի շարք խնդիրներ, որոնք կարևոր են ներառման համար»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Գագիկ Միրիջանյանն էլ իր հերթին նշել է, որ ներկայացված խնդիրներին ծանոթ է և փաստել, որ շատ մեծ ուշադրություն է հատկացվում մարզի սոցիալական ոլորտին, մասնավորապես այն մարդկանց, ովքեր ունեն ներառման կարիք:

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25