Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներկայացվել են Էջմիածին և Արմավիր քաղաքային համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարները
27.06.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախար Սուրեն Պապիկյանը և Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր Էջմիածնի և Արմավիրի քաղաքապետարանների աշխատակազմերին, քաղաքի ավագանու անդամներին ներկայացրել են քաղաքային համայնքների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ Դիանա Գասպարյանին և Դավիթ Խուդաթյանին:
Երկուստեք շնորհավորելով նրանց՝ նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Գագիկ Միրիջանյանը քաղաքապետերի պաշտոնակատարներին մաղթել են արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի նպաստ քաղաքային համայնքների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով իրենց հանդեպ դրսևորած վստահության համար՝ քաղաքապետերի պաշտոնակատարները խոստացել են արդարացնել իշխանության և ժողովրդի սպասումները: