Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություն
28.06.2018
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, ինչպես արդեն հայտնել ենք, այսուհետ Արմավիրի մարզպետարանում, մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում, առողջապահական հաստատություններում, ինչպես նաև համայնքապետարաններում թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ կհրապարակվի մարզպետարանի պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնի համապատասխան ենթաբաժիններում:
Այսօր ձեզ ենք ներկայացնում մարզպետարանի ենթակայությամբ գործող առողջապահական, կրթական հաստատություններում ինչպես նաև համայնքապետարաններում այս պահին առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն:
Որևէ հաստիք զբաղեցնելու համար ներկայացվող պահանջներին համապատասխանելու դեպքում խնդրում ենք դիմել տվյալ կառույցում կադրային քաղաքականությամբ զբաղվող պատասխանատու անձին: