Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գագիկ Միրիջանյանն ընդունել է ապրիլյան քառօրյայում Արմավիրի մարզից զոհված զինվորների ընտանիքների անդամներին

30.06.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արմավիրի մարզից զոհված յոթ զինվորի ընտանիքի անդամներին: Մարզպետը նրանց կրկին անգամ իր մշտական զորակցությունն է հայտնել՝ վստահեցնելով, որ պատրաստ է ընդառաջելու հանդիպման ընթացքում բարձրաձայնված ցանկացած խնդրի լուծմանը և նախաձեռնության իրականացմանը:

Նա կարևորել է տարբեր ձեռնարկների միջոցով հերոս տղաների հիշատակը հավերժ պահելը՝ այդ համատեքստում առանձնացնելով նրանց սխրանքը ներկայացնող գրքերի տպագրությունը, տեսաֆիլմերի նկարահանումը, հուշապուրակների կառուցումը, դպրոցների և փողոցների անվանակոչումը. «Մեր սերունդների հետ կապը մենք պահպանելու ենք հենց այս հերոս տղաների մշտարթուն հիշատակով: Եվ մեզանից յուրաքանչյուրն իր պարտքն ունի տալու այն հերոսներին, որոնց արյան գնով այսօր վայելում ենք այս խաղաղությունը»:

Ապրիլյան քառօրյայում մարզից զոհված զինվորների ընտանիքների անդամները շնորհակալություն են հայտնել մարզպետին իրենց կողքին լինելու և լսելու համար՝ նրան ներկայացնելով այն հիմնական մտահոգությունները, որոնք ունեն: Նրանց կողմից բարձրաձայնված հարցերը հիմնականում վերաբերել են օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելուն, երբեմն էլ ինչ-ինչ հարցերի շուրջ տարբեր կառույցներում իրենց մտահոգությունները լսելի դարձնելուն, մարզում, ինչպես նաև Եռաբլուր պանթեոնում իրենց հերոս զավակների անկյունն ունենալուն:

Լսելով ներկայացված հարցերը՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը հավաստիացրել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ դրանց դրական լուծում տալու համար: Իսկ հանդիպման ավարտին նա քառօրյայի հերոսների ծնողներին հրավիրել է մասնակցելու վաղը Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում նախատեսված ամառային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25