Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
05.07.2018
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Մեր պետության Մայր օրենքի ընդունումը պատմական նշանակություն ունի հայ ժողովրդի համար: Այն մեր անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշերից է՝ կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկը:
Սահմանադրության կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին չենք կարող հասնել առանց օրենքի գերակայության և անհատի սահմանադրական իրավունքի պահպանման: Ուստի այսօր, առավել քան երբևէ, հնարավորություն է ընձեռվել բոլորիս կերտելու այն օրենքի երկիրը, որը տարիներ շարունակ երազանք է թվացել: Այժմ մենք դա կարող ենք անել, քանի որ կա և իշխանությունների քաղաքական կամքը, և ժողովրդի անկեղծ ձգտումը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս պետական այս կարևոր տոնի առթիվ՝ ցանկանում եմ, որ Սահմանադրությունը մեր երկրում ծառայի քաղաքակիրթ և բարեկեցիկ ապրելակերպին՝ ամրապնդելով հավատը մեր պետականության ապագայի նկատմամբ:
Լավագույն ցանկություններով՝
ՀՀ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյան