Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է արմավիրցի բռնցքամարտիկ Սոնա Հարությունյանին
11.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Արմավիր քաղաքի բնակիչ, 2018 թվականի բռնցքամարտի պատանիների տարիքային խմբի ՀՀ առաջնության 57 կիլոգրամ քաշային կարգում մրցանակային 1-ին տեղը զբաղեցրած Սոնա Հարությունյանին:
Մարզպետը շնորհավորել է պատանի բռնցքամարտիկին ունեցած հաղթանակի առթիվ՝ նրան մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ տարբեր մրցահարթակներում՝ ի պատիվ հայկական սպորտի և մեր երկրի: Գագիկ Միրիջանյանը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Սոնա Հարությունյանին՝ լավ մարզավիճակում լինելու և Արմավիրի մարզը միշտ պատվով ներկայացնելու համար:
Հավելենք, որ արմավիրցի բռնցքամարտիկն այս հաղթանակով առաջիկայում Եվրոպայում նախատեսվող բռնցքամարտի պատանիների առաջնությանը մասնակցելու ուղեգիր է ձեռք բերել: