Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ ՄԻրիջանյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենին
18.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին և ընկերության տարածաշրջանային տնօրեններին:
«Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրենը մարզպետին է ներկայացրել Արմավիրի մարզում իրենց գործունեության մեկ ու կես տարվա ընթացքում կատարված և նախատեսվող աշխատանքները՝ վստահեցնելով, որ ստեղծված պայմաններում և առկա հնարավորությունների սահմաններում անում են առավելագույնը՝ ջրամատակարարումն արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև խմելաջրի որակը բարելավելու ուղղությամբ:
Անդրադառնալով ջրամատակարարման համակարգում պարբերաբար առաջացող խնդիրներին՝ ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը նշել է, որ համակարգը շահագործվում է մեկ դարից ավել և նոր ներդրումների կարիք ունի: Ըստ նրա՝ ընկերության ստանձնած պարտավորությունները սահմանափակվում են մասնակի ներդրումներով, իսկ կապիտալ ներդրումները վերապահված են պետությանը:
Ոլորտի պատասխանատուների հետ քննարկելով Արմավիրի մարզի ջրամատակարարման համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը կարևորել է ընկերության համագործակցված աշխատանքը մարզպետարանի և համայնքապետարանների հետ՝ ընթացիկ խնդիրները հնարավորինս օպերատիվ և արդյունավետ լուծելու համար: