Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրենին

18.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին:

Մարզպետը հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի միջոցով մարզի Նալբանդյան, Ապագա և Մուսալեռ համայնքներում դոնոր կազմակերպությունների հետ համատեղ արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրմանը և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի աջակցմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել տեղական ինքնակառավարման համակարգում սոցիալական աշխատողի հաստիքի ներդրմանը, ինչպես նաև համայնքների կարողության զարգացմանը՝ իրենց սոցիալական խնդիրները հայտնաբերելու, կանխելու և հասցեագրելու տեսանկյունից:

Կարևորելով հիմնադրամի մարդակենտրոն առաքելությունը, որի հիմքում նախ դրված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց ներդաշնակ զարգացումն ու հասարակությանն ինտեգրումը, մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր մշտական աջակցությունն է հայտնել մարզում հիմնադրամի կողմից նախատեսվող ծրագրերին և առաջարկել հնարավորության դեպքում ավելացնել վերը նշված ծրագրում ընդգրկված համայնքների թիվը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25