Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
19.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված մարզի 50 բնակիչ: Քաղաքացիների ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության, դրամական օգնության, առողջական խնդիրների լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև բնակարանով ապահովման, բնակտարածության սեփականության խնդրի լուծման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման վերաբերյալ:
Գագիկ Միրիջանյանին դիմել են նաև աշխատաժամանակին և աշխատավարձին վերաբերող հարցերի լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու¸ դպրոցում մանկավարժի աշխատանքը շարունակելու թույլտվության խնդրանքով:
Լսելով քաղաքացիների կողմից հնչեցված հարցերը և դրանք քննարկելով ոլորտային պատասխանատուների հետ՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը ներկայացրել է համարժեք պարզաբանումներ և տվել լուծումներ՝ շեշտելով, որ օբյեկտիվ և օրինականության շրջանակում լուծում պահանջող որևէ հարց անուշադրության չի մատնվելու:
Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 18:00-ն: