Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը ներկա է գտնվել քառօրյա հերոսամարտում զոհված ոսկեհատցի զինվորի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը

21.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր «Պատանեկան ստեղծագործության կենտրոն»-ում ներկա է գտնվել ապրիլյան քառօրյա հերոսամարտում զոհված ոսկեհատցի Արամայիս Միքայելյանի ծննդյան 22-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Հերոսներն անմահ են» խորագիրը կրող միջոցառմանը տեղի է ունեցել Արամայիս Միքայելյանի, նրա գործը շարունակող եղբոր և Ոսկեհատի միջնակարգ դպրոցի սաների հեղինակած փայտե քանդակների ցուցադրությունը:

Մարզպետը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, կարևորել նմանատիպ ձեռնարկներով հերոս տղաների հիշատակը մշտարթուն պահելը՝ նշելով, որ Արամայիսի և իր ընկերների սխրանքն անգնահատելի է յուրաքանչյուր հայի համար: Նա իր շնորհավորանքի խոսքն է հղել ոսկեհատցի հերոսի ծննդյան օրվա առթիվ՝ ասելով. «Մենք այսօր Արամայիսի ծննդյան տարեդարձը նշում ենք նրա ֆիզիկական բացակայությամբ՝ համոզված լինելով, որ նա հոգեպես այստեղ է և մեզ հետ ապրում է նույն ոգևորությունն ու հուզմունքը: Նա մեզ հետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հիշում ենք նրան: Իսկ մենք իրավունք չունենք չհիշելու մեր հերոսներին և չխոնարհվելու նրանց հիշատակի առջև»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25