Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունել է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին
23.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանին և հիմնադրամի «Քաղաքականություն, մասնակցություն, մշտադիտարկում» թիմի ղեկավար Հայաստան Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը:
Արմեն Վարոսյանը մարզպետին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը, որի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով: Նա հիմնադրամի համար առաջնային է համարել նաև ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատման հարցը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը մարզպետ Գագիկ Միրիջանյանին տեղեկացրել է, որ նշված ծրագրի շահառու են հանդիսանում մարզի Ակնալիճ, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Երասխահուն և Եղեգնուտ համայնքները, որտեղ աշխատանքներ են տարվում ծրագրի՝ «Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն» բաղադրիչի շրջանակներում: Միայն Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում մասնակցային հիմունքներով իրակականացվում է նաև ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված փորձնական ծրագիրը, որի նպատակն է բարելավել խմելաջրի համակարգը և ծառայությունների որակը:
Անդրադառնալով մարզում ոռոգման և խմելաջրի համակարգում առկա հիմնախնդիրներին՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը ոլորտում կարևորել է նաև մասնակի ծրագրերի միջոցով իրականացվող աշխատանքները, որոնք մի շարք համայնքներում կնպաստեն արդյունավետ ջրամատակարարման ապահովմանը: Նա իր խոսքում անդրադարձել է նաև ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործմանը և ջրամբարաշինության անհրաժեշտությանը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցված աշխատել ոլորտը ներկայացնող բոլոր կառույցների և շահագրգիռ կողմերի հետ: