Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին

23.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Վարոսյանին և հիմնադրամի «Քաղաքականություն, մասնակցություն, մշտադիտարկում» թիմի ղեկավար Հայաստան Ստեփանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը:

Արմեն Վարոսյանը մարզպետին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը, որի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով: Նա հիմնադրամի համար առաջնային է համարել նաև ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատման հարցը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը մարզպետ Գագիկ Միրիջանյանին տեղեկացրել է, որ նշված ծրագրի շահառու են հանդիսանում մարզի Ակնալիճ, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Երասխահուն և Եղեգնուտ համայնքները, որտեղ աշխատանքներ են տարվում ծրագրի՝ «Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն» բաղադրիչի շրջանակներում: Միայն Առատաշեն և Եղեգնուտ համայնքներում մասնակցային հիմունքներով իրակականացվում է նաև ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված փորձնական ծրագիրը, որի նպատակն է բարելավել խմելաջրի համակարգը և ծառայությունների որակը:

Անդրադառնալով մարզում ոռոգման և խմելաջրի համակարգում առկա հիմնախնդիրներին՝ մարզպետ Գագիկ Միրիջանյանը ոլորտում կարևորել է նաև մասնակի ծրագրերի միջոցով իրականացվող աշխատանքները, որոնք մի շարք համայնքներում կնպաստեն արդյունավետ ջրամատակարարման ապահովմանը: Նա իր խոսքում անդրադարձել է նաև ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործմանը և ջրամբարաշինության անհրաժեշտությանը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցված աշխատել ոլորտը ներկայացնող բոլոր կառույցների և շահագրգիռ կողմերի հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28