Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել դպրոցներում մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբերի հետ
24.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում ս.թ. հուլիսի 26-ից մինչև սեպտեմբերի 18-ը մշտադիտարկում իրականացնող աշխատանքային երեք խմբի ներկայացուցիչների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ:
Անդրադառնալով դպրոցներում նախատեսվող մշտադիտարկրման գործընթացին` մարզպետը աշխատանքային խմբերին հորդորել է այդ ամենին վերաբերել մեծ պատասխանատվությամբ և չանձնավորել. <<Մեր նպատակն է վեր հանել դպրոցներում առկա այն խնդիրները, որոնց տնօրինությունն անգամ չի տիրապետում, իսկ երբեմն էլ տիրապետում է, սակայն թաքցնում է մարզպետարանից: Այս ամենի արդյունքում մենք ստեղծելու ենք առողջ կրթական համակարգ, որտեղ կիրականացվի արդյունավետ ուսումնադաստիարակչական գործընթաց>>:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Գագիկ Միրիջանյանը մեկ անգամ ևս կարևորել է աշխատանքային խմբերի օբյեկտիվ գործելաոճը, որը միայն դրական նշանակություն կունենա ոլորտի հետագա զարգացման վրա:
Ներկայացվում է ՀՀ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող մշտադիտարկման ժամանակացույցը: