Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են համընդհանուր ներառական կրթության վերաբերյալ հարցեր

26.07.2018

Հուլիսի 25-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն ընդունել է Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին, Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանին, Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանին և Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արմավիրի մարզում համընդհանուր ներառական կրթության անցման հետ կապված հարցեր։ Քննարկման առանցքում էին հատկապես հատուկ դպրոցների վերակազմավորմանն առնչվող խնդիրները՝ ծնողների իրազեկումից մինչև հանրակրթական դպրոց հաճախել պատրաստվող հաշմանդամություն ունեցող երեխաների՝ դասերից հետո զբաղվածության կազմակերպում։ Պետական կառույցների ներկայացուցիչների հետ նման ձևաչափով քննարկումները շարունակական են լինելու, կներգրավվեն նաև հասարակական կազմակերպություններ՝ հատուկ դպրոցից հանրակրթական դպրոց անցումը հնարավորինս անցնցում կազմակերպելու համար։

 

Աղբյուր` Աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարության ֆեյսբուքյան էջ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25