Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել Լավագույն մարզական ընտանիք-2018 ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը
28.07.2018
Այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական 15-րդ մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը և հաղթողների պարգևատրումը:
Մասսայական դարձած մարզական միջոցառմանը ներկա է գտնվել նաև մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա հանդիպել է Արմավիրի մարզից մրցույթին մասնակցած 13 ընտանիքի անդամներին` հաջողություններ մաղթելով նրանց հետագա մրցույթներում: