Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունել է «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի` Արմավիրի մարզը ներկայացնող հաշմանդամ անձ ունեցող ընտանիքին
30.07.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի` Արմավիրի մարզը ներկայացնող հաշմանդամ անձ ունեցող Բարսեղյանների ընտանիքին, որն այս տարի առաջին անգամ մասնակցել է տվյալ մրցույթին:
Մարզպետը ողջունել է ընտանիքի հոր` Ռաֆայել Բարսեղյանի ակտիվ մասնակցությունը մրցաշարին և նրան խոստացել է ֆիզիկական վիճակը բարելավելու հնարավորություն ընձեռել` հաջորդ տարի մրցանակային տեղ զբաղեցնելու համար:
Հանդիպմանը մարզպետ Գագիկ Միրիջանյանը Ռաֆայել Բարսեղյանի և նրա կնոջ հետ զրուցել է վերջիններիս հուզող մի շարք խնդիրների շուրջ` պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում ընդառաջել դրանց լուծմանը: