Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գագիկ Միրիջանյանն ընդունել է K1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի Արմավիր մասնաճյուղի նախագահին և մարզիկներին

31.07.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է  K1 Հայաստանի  ազգային սիրողական ֆեդերացիայի Արմավիր մասնաճյուղի նախագահ Շանթ Պետրոսյանին և Վրաստանի Ուռեկի քաղաքում կայացած K1 մարզաձևի 2018 թվականի պատանիների Սևծովյան առաջնությանը մասնակցած արմավիրցի 6 ոսկե մեդալակիրներից 5-ին:

Շանթ Պետրոսյանը մարզպետին տեղեկացրել է, որ արդեն 20 տարի է ինչ զբաղվում է այս մարզաձևով: Նա նշել է, որ վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ասպարեզում կազմակերպված մրցույթներին իր մարզիկները 35 ոսկե մեդալի են արժանացել: Հայստանում կազմակերպված մրցույթներում էլ 1000-1500 մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը բարձր է գնահատել K1 Հայաստանի  ազգային սիրողական ֆեդերացիայի Արմավիր մասնաճյուղի տարիների ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու սպորտաձևի զարգացմանը: Վերը նշված առաջնությունում ձեռք բերված կարևոր հաղթանակի համար մարզպետը շնորհավորել է նաև մարզիկներին` նրանց մաղթելով նորանոր հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28