Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի է ունեցել փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանի մոտ
02.08.2018
Քաղաքացիների հերթական ընդունելությունն այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանի մոտ, որին ներկա են գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:
Փոխմարզպետն ընդունել է նախապես գրանցված 26 քաղաքացու: Ընդունելությանը գրանցված քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման միջնորդության, դրամական օգնության, առողջական խնդիրների լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև բնակարանով ապահովման, կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման վերաբերյալ:
Ալեքսանդր Ղուկասյանը քաղաքացիների կողմից բաձրաձայնած հարցերը տեղում քննարկել է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ, ներկայացրել համարժեք պարզաբանումներ, առանձին դեպքերում էլ ապահովել դրանց լուծումը: