Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է արտիմետցի ըմբշամարտուհուն

08.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է արտիմետցի ըմբշամարտուհի Անի Առաքելյանին և նրա մարզչին` Գոռ Աբգարյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը:

Մարզպետին տեղեկացվել է, որ արդեն 4 տարի է Արտիմետ գյուղում գործում է Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի մասնաճյուղի ըմբշամարտի աղջիկների խումբը, որն առաջինն է Հայաստանում: Մարզչի փոխանցմամբ աղջիկներն այս տարիներին բազում հաղթանակներ են ունեցել Հայաստանում և արտերկրում:

Մարզուհիներից Անի Առաքելյանն արդեն համարվում է Հայաստանի եռակի չեմպիոն: 2015 թվականին էլ նա մասնակցել է Ֆրանսիայի Բագնոլետ քաղաքում կայացած 22-րդ միջազգային մրցաշարին` ելույթ ունենալով 2 տարիքային խմբերում և մինչև 35 կգ քաշային կարգում նվաճելով 2 տիտղոս:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը բարձր է գնահատել մարզաձևում Անի Առաքելյանի և մյուս ըմբշամարտուհիների հաջողությունները` այդ ամենում կարևորելով մարզիչ Գոռ Աբգարյանի դերակատարումը: Հետագա մրցաշարերին մասնակցելու և ընթացիկ խնդիրները լուծելու հարցում նա իր աջակցությունն է հայտնել մարզչին` ընդգծելով, որ պետք է անել ավելին` առավել լուրջ հաղթանակներ գրանցելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28