Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

17.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի, Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի, Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ ներկա է գտնվել Օշականի ճակատամարտի 191-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։

Փոխմարզպետը ողջունել է ներկաներին և շնորհավորել երկու եղբայրական պետությունների ռազմական համագործակցության փառահեղ էջերից համարվող Օշականի ճակատամարտի հաղթական օրվա առթիվ՝ ընդգծելով, որ 191 տարի անց էլ հայ ժողովուրդն ամենայն երախտագիտությամբ է հիշում ռուս մարտիկների սխրանքը հայկական հողում և գլուխ խոնարհում նրանց հիշատակի առաջ: 

Հուշակոթող-մատուռում հայ և ռուս հոգևորականների կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, և աղոթք է հնչեցվել առ Աստված` Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հոգիների հանգստության համար:

Օշականի ճակատամարտի տարելիցին նվիրված միջոցառումն ամփոփվել է ՀՀ զինված ուժերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պատվո պահակախմբի շքերթով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28