Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչողական այցով ՀՀ Արմավիրի մարզում էր ՀՀ մշակույթի նախարարը

19.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր ճանաչողական այցով եղել է ՀՀ Արմավիրի մարզում: Մինչ մարզի կրթամշակութային վայրեր այցելելը նախարարը մարզպետարանում հանդիպում-քննարկում է ունեցել մարզպետ Գագիկ Միրիջանյանի և այլ պաշտոնյաների հետ:

Մարզպետը նախարարին ամփոփ տեղեկություն է ներկայացրել մարզի մշակութային կազմակերպությունների, մշակույթի առանձին ենթաոլորտներում առկա հիմնախնդիրների և առաջիկայում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` նշելով, որ իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում աշխատում է նպաստել ոլորտի զարգացմանը:

Այնուհետև մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ նախարար Լիլիթ Մակունցն այցելել է «Արմավիրի մարզային գրադարան», խեցեգործական արվեստանոց, Մեծամոր քաղաքի մշակույթի տուն և Մեծամորի պատմահնագիտական թանգարան, ապա նաև` «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպություն:

Նախարարը շրջել է համապատասխան հաստատություններում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընդհանուր պայմաններին, իրականացված և առաջիկա ծրագրերին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58