Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին

29.08.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր ընդունել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Արտյոմ Արևշատյանին, կառավարող տնօրեն Գրիգոր Այվազյանին և Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Մելիքսեթ Խաչատրյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը:

Մարզպետը ողջունել է բանկի կողմից Հայաստանի ֆինանսական շուկայում իրականացվող հավակնոտ և բազմաբնույթ ծրագրերը` ցանկություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների և կազմակերպությունների հետ աշխատավարձային նախագծի շրջանակներում համագործակցությանը վերաբերվող հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58