Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

31.08.2018

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, հարգարժան մանկավարժներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթելով, որ այն լինի բեղմնավոր և մշտապես ուղեկցվի հաջողություններով:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ ցանկանում շնորհավորել հատկապես առաջին անգամ դպրոց ոտք դնող մեր աշակերտներին: Նրանք այսօր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անում` ճանաչելու զարմանահրաշ մի նոր աշխարհ: Եվ իմ ցանկությունն է, որ աշխարհաճանաչմանն ուղղված այսօրվա փոքր քայլը վաղը դեպի մեծ հաջողություններ տանող դռներ բացի նրանց առաջ:

Գիտելիքը և կրթությունը մեր ժողովրդի դարավոր արժեքներից մեկն է համարվում, քանի որ այն ազգային վերածննդի, ինքնագիտակցության և ինքնապահպանման հիմքն է հանդիսացել: Մարդկության առաջընթացի, նաև մեր երկրի զարգացման կարևորագույն նախապայմանն այսօր էլ շարունակում է մնալ գիտելիքն ու կրթությունը: Բոլորս գիտակցում ենք, որ կիրթ հասարակությունը ցանկացած պետության վաղվա օրվա, լուսավոր ապագայի երաշխավորն է, ուստի մեզանից յուրաքանչյուրն ամենայն պատասխանատվությամբ պետք է վերաբերվի բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման վեհ գործին։

Ամեն ուսումնական տարի իր հետ բերում է նոր մոտեցումներ և առաջնահերթություններ, որոնք ուղղված են ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմագրավելուն և զարգացման տեմպերին համաքայլ շարժվելուն: Իսկ այս գործընթացում պետական հոգածությունից զատ անչափ կարևոր է մեր կրթական ոլորտի ներկայացուցիչների, մեր հարգարժան մանկավարժների հետևողական աշխատանքն ու մեծ նվիրումն իրնց ազգապահպան առաքելությանը, որի համար, ըստ իս, կա և բավարար ներուժ, և անկոտրում կամք:

Կրկին շնորհավորելով բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ ձեռքբերումներով լի ուսումնական տարի, և իմ խոսքը ցանկանում եմ ամփոփել Մաքսիմ Գորկու հետևյալ տողերով. <<Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. գիտելիքներով զինված մարդն անպարտելի է>>:

 

Լավագույն ցանկություններով`
Գագիկ Միրիջանյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28