Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի 8-րդ և 5-րդ դպրոցներ

04.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի թիվ 8 և Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցներ` ծանոթանալու ներառական կրթության իրականացմանը, պայմաններին, մասնագետների աշխատանքներին և առկա խնդիրներին:

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարության 18.02.2016թ. նիստի N 6 արձանագրային որոշմամբ սահմանված համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ժամանակացույցի և գործողությունների պլանի 2018 թվականի սեպտեմբերի 1-ից մարզի դպրոցներում իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Արմավիրի մարզում գործող երկու հատուկ (օժանդակ) գիշերօթիկ դպրոցները որպես գնահատման կենտրոն վերակազմակերպելու գործընթացը, իսկ հատուկ դպրոցներում սովորող աշակերտները, ըստ նշված որոշման պահանջի, ներառական կրթության ծրագրերում ընդգրկելու նպատակով արդեն հաշվառվել են հանրակրթական դպրոցներում:

Վերը նշված դպրոցներ կատարած այցի ընթացքում մարզպետը շրջել է գրեթե բոլոր դասասենյակներով, զրուցել աշակերտների հետ, հարցեր հղել նրանց, հետաքրքրվել նախընտրած մասնագիտությամբ, ապա խորհուրդներ տվել` հորդորելով սիրել իրենց հայրենիքը, ընտանիքն ու դպրոցը, միևնույն ժամանակ նշել. «Ամենալավ մասնագիտությունը մարդ լինելն է, իսկ հաջողության հասնելու ամենաճիշտ ուղղին` լավ սովորելը»:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր խոսքում ընդգծել է նաև, որ ներառական կրթությունը ցանկացած երեխայի իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից է համարվում: Ըստ նրա` այն բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցում սովորելու հնարավորություն է տալիս:

Դպրոցներ կատարած այցի շրջանակում մարզպետը տնօրինության հետ քննարկել է նաև աշակերտներին սննդով ապահովելուն վերաբերող հարցեր:

Հավելենք, որ Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում համընդհանուր ներառական կրթություն է իրականացվում 99-ը (19-ը միջին և խորը ծանրության հաշմանդամություն ունեցող), իսկ 5-րդ դպրոցում` 19 աշակերտի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49