Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանը հանդիպել է խաղողագործներին

05.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպել է մարզի խաղողագործներին, որոնք երեկվանից իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խաղողի սակագնի վերանայման համար:

Ինչպես հայտնի է, Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման սակագինն այս տարի սահմանել է 1 կիլոգրամը 140 դրամ, իսկ Պռոշյանի Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը մինչև սեպտեմբերի 3-ը 1 կիլոգրամ խաղողը մթերել է 160 դրամով: Սակայն սեպտեմբերի 4-ին գործարանը հրաժարվել է սահմանված սակագնից՝ հայտարարելով, որ խաղողը մթերելու է 140 դրամով:

Հանդիպման ժամանակ մարզպետը լսել է խաղողագործների դժգոհություններն ու առաջարկությունները`վստահեցնելով, որ նրանց մենակ չի թողնելու ստեղծված իրավիճակում. «Ես` որպես Արմավիրի մարզպետ, հայտարարում եմ, որ այն գյուղացին, որն ունի պայմանագիր տնտեսվարող սուբյեկտի հետ, որտեղ կա հստակ ֆիքսված գին, մենք մինչև վերջ գնալու ենք, որ գյուղացին մթերի այդ գնով։ Մնացածն աշխատանքային պրոցես է, և մենք փորձելու ենք լուծումներ գտնել»: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20