Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
06.09.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին նախապես գրանցվել և մասնակցել է մարզի 17 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին դիմել են աշխատանքով ապահովելու, դրամական աջակցության և առողջական խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Հարցեր են եղել նաև ընտանեկան նպաստ համակարգում ընդգրկվելու, հունիսի 6-ին և հուլիսի 17-ին տեղի ունեցաց ուժեղ քամիների հետևանքով վնասված տանիքների վերանորոգման, ուսման վարձավճարի տրամադրման, ինչպես նաև անվճար դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովելու աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Գագիկ Միրիջանյանին դիմել են նաև համայնքներից մեկում իրավական և մասնագիտական ստուգումներ իրականացնելու, հանրակրթական ոլորտում առկա խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Աշխատանքով ապահովելու խնդրանքով դիմած քաղաքացիներին մարզպետն առաջարկել է հետևել Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքով և ֆեյսբուքյան էջով մարզպետարանում, մարզպետարանի ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում, առողջապահական հաստատություններում, ինչպես նաև համայնքապետարաններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկատվությանը (http://armavir.mtad.am/referenceonvacancies/) և տվյալների համապատասխանության պարագայում դիմել տվյալ հաստատություն` հաստիքը համալրելու համար:
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի կողմից համապատսխան ընթացք է տրվել նաև ընդունելությանը մասնակցած քաղաքացիների կողմից ներկայացված այլ հարցերին և վստահեցվել է, որ օբյեկտիվ հարթության վրա և իրավական դաշտում գտնվող բոլոր խնդիրները համարժեք լուծում են ստանալու:
Հիշեցնենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի, ժամը 14:00-ից մինչև 18:00-ն: