Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվող մաքրման և բարեկարգման աշխատանքներին հետևել են ՏԿԶ նախարարը և մարզպետը

08.09.2018

«Մաքուր տուն՝ տնից դուրս» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզում այսօր իրականացվել են մաքրման և բարեկարգման համատարած աշխատանքներ, որոնցում ընդգրկված են եղել մարզային, համայնքային նշանակության կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր ընկերությունները:

Շաբաթօրյակի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հանրային տարածքների` պատմամշակութային հուշարձանների, գերեզմանատների, աղբավայրերի շրջակայքի, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհների հարակից տարածքների և առվեզրերի մաքրմանը:

Արմավիրի մարզում համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվող մաքրման և բարեկարգման աշխատանքներին հետևել և մասնակից են դարձել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

Մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցները ևս այցելել են համայնքներ, հետևել աշխատանքների ընթացքին` ուշադրություն դարձնելով շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ապահովմանը:

Մարզում իրականացվող շաբաթօրյակին մասնակցել են տարբեր կառույցներ ներկայացնող 77 345 աշխատակիցներ, այդ թվում` դպրոցականներ: Մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է ընդհանուր հաշվով 259 միավոր տեխնիկա` ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28