Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Բամբակաշատի մանկապարտեզ

19.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է Բամբակաշատ համայնքի մանկապարտեզ, համայնքի ղեկավարի, բնակիչների և հյուրերի հետ ներկա գտնվել բարեկարգված բակի և խաղահրապարակի բացմանը:

Բամբակաշատ համայնքի մանկապարտեզը հիմնադրվել է 1973 թվականին: Սակայն 1990-ական թվականներին, ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված, այն դադարել է գործել: Նախադպրոցական հաստատությունը վերսկսել է գործունեությունը 2015 թվականին` համայնքապետարանի աջակցությամբ իրականացված վերանորոգման արդյունքում:

Մանկապարտեզը տարվա ընթացքում 6 ամիս է գործում` մայիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը: Այն այժմ ունի 72 սան, որոնց թիվը կավելանա, եթե մեկ խումբ բացելու հնարավորություն ստեղծվի: Որպես առաջնային լուծում պահանջող խնդիր` նախադպրոցական հաստատությունում առանձնացվում է նաև դահլիճի վերանորգումը և ջեռուցման համակարգի ապահովումը:

Մանկապարտեզի բակի բարեկարգման ծրագիրն իրականացվել է <<ԱՍ>> հասարակական կազմակերպության միջնորդությամբ և FCN (Focus on Children Now) կազմակերպության, «ԷՅ-ԹԻ-ՓԻ» (ARMENIA TREE PROJECT) բարեգործական հիմնադրամի անմիջական աջակցությամբ` 2 մլն դրամի շրջանակում: Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել է մանկապարտեզի սաների հագեցած ու հաճելի առօրյան:

Ի նշանավորումն նախադպրոցական հաստատության բարեկարգված բակի բացման` օրվան նվիրված միջոցառման ավարտին մարզպետ Գագիկ Միրիջանյանը  եղևնի է տնկել մանակապարտեզի բակում:

Հավելենք, որ վերը նշված կազմակերպությունների կողմից համանման ծրագրեր են իրականացվել նաև Արմավիրի մարզի Տանձուտ և Գեղակերտ համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25