Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունան Ավետիսյանի անվան Լուկաշինի միջնակարգ դպրոցում մարզպետը ներկա է գտնվել «Սխրանքից ծնված անկախ Հայաստան, նոր սերունդը քեզ կլինի պաշտպան» խորագիրը կրող միջոցառմանը

19.09.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանի, Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի, ոլորտի մեծ թվով պատասխանատուների և հյուրերի հետ Հունան Ավետիսյանի անվան Լուկաշինի միջնակարգ դպրոցում այսօր մասնակցել է ԽՍՀՄ հերոսին և Անկախության տոնին նվիրված` «Սխրանքից ծնված անկախ Հայաստան, նոր սերունդը քեզ կլինի պաշտպան» խորագիրը կրող միջոցառմանը:

Դպրոցում հյուրերին դիմավորել են աղ ու հացով, տոնական բարձր տրամադրությամբ,որին էլ հաջորդել են զինվորական շքերթն ու ցուցադրական վարժությունները:

Միջոցառման շրջանակում մարզպետ Գագիկ Միրիջանյանը մասնակցել է Հունան Ավետիսյանի անվան Լուկաշինի միջնակարգ և Կապանի թիվ 9 ավագ դպրոցների միջև կազմակերպված հեռուստակամուրջին,որի ընթացքում ողջունելով աշակերտներին` հորդորել է չմոռանալ մեծանուն հայերի սխրանքը և միշտ բարձր պահել նրանց անունը:

Կարևորելով հայ հերոսների դերակատարումը հարևան պետությունների պաշտպանության համար մղված մարտերում` մարզպետը նշել է. «Հունան Ավետիսյանը 1943 թվականին մեծ դերակատարություն է ունեցել ռուսական զորքերի կողմից ֆաշիզմի դեմ տարվող պայքարում և, ինչու չէ, նրա սխրանքը օրինակ է հանդիսացել հաջորդ սերունդների համար, որի արդյունքում կերտվել են բազում հաղթանակներ»:

Այնուհետև մարզպետ Գագիկ Միրիջանյանը ներկա է գտնվել Հունան Ավետիսյանի հերոսական ուղին և Անկախության 27-րդ տարեդարձը փառաբանող` «Սխրանքից ծնված անկախ Հայաստան, նոր սերունդը քեզ կլինի պաշտպան» խորագիրը կրող միջոցառմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28