Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին 9-ը շտապօգնության մեքենա է տրամադրվել

27.09.2018

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրաբերվել է 200 շտապօգնության մեքենա:

Այդ մեքենաների թվում են նաև շտապօգնության ռեանիմոբիլներ, շտապօգնության գծային մեքենաներ, որոնցից 9-ը Առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին:

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր Արմավիրի բժշկական կենտրոնում ծանոթացել է հաստատությանը տրամադրված համապատասխան մեքենաներին: Մարզպետը շնորհավորել է բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանին և բուժաշխատողներին` հաստատությունը շտապօգնության նոր մեքենաներով համալրվելու կապակցությաբ և հույս հայտնել, որ դրանով միայն կբարելավվեն մատուցվող ծառայությունները և կնվազեն այդ ուղղությամբ հնչող դժգոհությունները:

Պատասխանելով լրագրողների հարցերին` մարզպետ Գագիկ Միրիջանյանն ուրախությամբ փաստել է, որ շտապօգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով և պարագաներով, ինչն էլ կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Նա տեղեկացրել է, որ մարզին տրամադրված 9-ը շտապօգնության մեքենաներից 4-ը հատկացվել է Արմավիրի, 3-ը Էջմիածնի, մեկական էլ Մեծամորի և Բաղրամյանի բժշկական կենտրոններին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08