Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
01.10.2018
![](http://armavir.mtad.am/files/n_pics/17417_s.jpg)
Ավագ սերնդի սիրելի ներկայացուցիչներ, հարգելի տատիկներ և պապիկներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: 1991 թվականին ՄԱԿ-ը հոկտեմբերի 1-ը հռչակեց Տարեցների միջազգային օր։ Այս օրը հրաշալի հնարավորություն է մեր խորին երախտագիտությունը հայտնելու մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, որոնք վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ` անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիներին:
Այս օրը ևս մեկ անգամ մեզ պարտավորեցնում է, որ ջանք չխնայենք, որպեսզի տարեցներն ապրեն արժանապատիվ կյանքով և շրջապատված լինեն սիրով, խնամքով և հոգատարությամբ, իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Մենք պետք է հատուկ ուշադրություն, ջերմություն և վերաբերմունք դրսևորենք հատկապես ծերանոցներում, տուն-ինտերնատներում հանգամանքների բերումով իրենց օրերն անցկացնող տարեցներին:
Կրկին անգամ շնորհավորելով Տարեցների միջազգային օրը` ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր տատիկներին և պապիկներին` իրենց կյանքի փորձը մեզ փոխանցելու, օգտակար խորհուրդներով շատ փորձություններից հեռու պահելու, ինչու չէ նաև մեր դարավոր ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար: Թող Ձեր աչքերը երբևէ չթախծեն, այլ ուրախության, երջանկության արցունքներով փայլեն և միշտ շրջապատված լինեք հարազատ մարդկանցով…
Աստված Ձեզ պահապան: