Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

01.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ այսօր ներկա է գտնվել <<ԱՍ>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը:

Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին` մարզպետը նշել է, որ օրը պատեհ առիթ է ևս մեկ անգամ կարևորելու ավագ սերնդի դերն ու նշանակությունը մերօրյա հաջողությունների ու ձեռքբերումների գործում և շնորհակալություն հայտնելու նրանց այն անփոխարինելի դերակատարման համար, որն ունեցել են մեր կյանքում: Նա քաջառողջություն և տոկունություն է մաղթել ներկաներին` պատրաստակամություն հայտնելով աջակցելու նրանց խնդիրների լուծմաը:

Միջոցառմանը շրջանակում <<ԱՍ>> հասարակական կազմակերպության կողմից ավելի քան 350 տարեցի նվեր է բաժանվել, որին էլ հաջորդել է համերգային ծրագիրը` մարզի երաժշտական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25