Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզը Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում
09.10.2018
Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոն ավանի հայկակական տաղավարում Արմավիրի մարզը ներկայացված է իր պատմամշակութային առանձնահատկություններով, ազգային խոհանոցի բարիքներով, գյուղատնտեսական արտադրանքով և արհեստագործական աշխատանքներով:
Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռնվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը:
Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով:
Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստը, մշակույթը: