Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Արմավիրում կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»

10.10.2018

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր ներկա է գտնվել Արմավիր քաղաքում Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառին»:

Աշխատանք փնտրողներին միջոցառման շրջանակում մարզային տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող 25 գործատու առաջարկել է 51 առկա և 13 սպասվելիք թափուր աշխատատեղեր:

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը առաջնային համարելով ազգաբնակչության շրջանում կայուն զբաղվածության ապահովմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համալրմանն ուղղված միջոցառումների իրականացումը` ողջունել է Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող «Աշխատանքի տոնավաճառի» ամենամյա միջոցառման գաղափարը. «Բոլորս գիտակցում ենք, որ աշխատանքն այն կարևոր գործիքն է, որը նպաստում է մեր բնակչության կենսամակարդակի բարելավմանը և մարզային տնտեսության զարգացմանը»: Այնուհետև այս համատեքստում նա կարևորել է կադրային քաղաքականության բաց և թափանցիկ իրականացումը` մասնավորապես նշելով, որ վերջին ամիսներին Արմավիրի մարզպետարանը առաջնորդվել է հենց այդ քաղքականությամբ, որի արդյունքում ավելի քան 260 անձ աշխատանքով է ապահովվել:

Կարեն Գրիգորյանը գործատուներին և գործազուրկներին կոչ է արել օգտվելու Զբաղվածության պետական գործակալության կողմից ընձեռված հնարավորությունից և տվյալների համապատասխանության պարագայում համալրել առկա թափուր հաստիքները:

Այնուհետև փոխմարզպետը շրջել է գործատուների կողմից բացված տաղավարներով, ծանոթացել առաջարկվող աշխատատեղերին, համապատասխան կազմակերպությունների, ընկերությունների գործունեությանը, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և զարգացման հնարավորություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15