Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Համլետ Պատուրյանի անվան հուշամրցաշարին

10.10.2018

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանի հետ այսօր ներկա է գտնվել հոկտեմբերի 8-ից Էջմիածին քաղաքում անցկացվող Հունահռոմեական ոճի ըմբիշ Համլետ Պատուրյանին նվիրված հուշամրցաշարի եզրափակիչ փուլին:

Պատանեկան մրցաշարը անցկացվում էր Հունահռոմեական ոճի ըմբիշ Համլետ Պատուրյանի հովանավորությամբ 2016 թվականին կառուցված մարզադահլիճում, որին մասնակցում էին 188 ըմբիշ` Հայաստանի Հանրապետության հավաքական բոլոր թիմերից:

Մրցաշարի կազմակերպիչները նշել են, որ այս մարզադահլիճում առաջին անգամ է պատանեկան մրցաշար անցկացվում, իսկ 2016 թվականին անցկացվել է Հայաստանի երիտասարդների առաջնությունը:

Գոտեմարտի ընթացքում հաղթանակային տեղեր զբաղեցնելու համար մրցում էին 38-ից 92 կգ քաշայինները: Մարզաձևում թույլատրվում է հնարքներ գործադրել ձեռքերի և իրանի օգնությամբ՝ բռնվածքները կատարելով միայն գոտկատեղից վերև:

Կարեն Գրիգորյանը և Արսեն Պետրոսյանը թեթև քաշայինների գոտեմարտի ավարտից հետո 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցնող ըմբիշներին հանձնեցին մեդալներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15