Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը ներկա է գտնվել Մայիսյանի միջնակարգ դպրոցում «Ուսուցչի տոնին» նվիրված միջոցառմանը

10.10.2018

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի հետ այսօր մասնակցել է Մայիսյանի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Միջոցառումը նվիրված էր «Ուսուցչի տոնին», Մայիսյանի միջնակարգ դպրոցի հիմնադրման 85-ամյակին և փոխտնօրեն Ս. Մեքինյանի մանկավարժական գործունեության 45-ամյակին:

Փոխմարզպետը հյուրերի հետ միասին նախ իր հարգանքի տուրքն է մատուցել երախտապարտ մայիսյանցիների կողմից կառուցված ղարաբաղյան և քառորյա պատերազմի ժամանակ իրենց հայրենիքը պաշտպանելիս զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտ:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում դպրոցի աշակերտների շուրթերից հնչել է բանաստեղծություններ, տոնին համահունչ երգեր` նվիրված Ս. Մեքինյանի մանկավարժական գործունեությանը:

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը նույնպես երախտիքի խոսքեր է հղել տիկին Մեքինյանին` ասելով, որ նրա անցած ճանապարհը շատ տպավորիչ և հուզիչ է իր համար. «Ինձ հուզեց այն հանգամանքը, թե ինչ նվիրումով և երախտիքով են Ձեր ուսուցչական անձնակազմը և աշակերտները վերաբերվում Ձեզ»: Այնուհետև նա հավելել է, որ խոնարհվում է այն բոլոր ուսուցիչների առաջ, ովքեր իրենց կյանքի ողջ ներուժը դնում են հանուն երեխաների կրթման, հանուն մարդկանց զարգացման:

Կարեն Գրիգորյանը մեկ անգամ ևս շնորհավորելով ուսուցիչներին անցած տոնի կապակցությմբ` նշեց, որ նրանց արած գործն անսահման է, իսկ անցած ճանապարհը` գովելի:

Միջոցառման ավարտին երկար և արդյունավետ մանկավարժական գործունեություն ծավալած ուսուցիչները պարգևատրվեցին շնորհակալագրերով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28