Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը ներկա է գտնվել Մրգաշատ համայնքում կազմակերպված Մաճառի տոնին

16.10.2018

Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր ներկա է գտնվել Մրգաշատ համայնքում ավանդույթ դարձած գյուղատնտեսական տարվա ավարտը խորհրդանշող Մաճառի տոնին:

Մրգաշատցիները հյուրերին դիմավորեցին համայնքի հրապարակում բացված առատ սեղանների շուրջ` լի բերքուբարիքով, տարատեսակ ուտեստներով, աղանդերով և օրվա խորհուրդը հանդիսացող մաճառով:

Փոխմարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մոտեցել է սեղաններին, շնորհավորել է Մաճառի տոնը և բաժակ բարձրացրել` մրգաշատցիներին շնորահակալություն հայտնելով նման գեղեցիկ միջոցառման համար:

Շնորհավորելով բոլորին համայնքի համար տոնական դարձած միջոցառման կապակցությամբ` փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ տպավորված է միջոցառումից, հայացքներից և ընդունելությունից. «Յուրաքանչյուր սեղանի մոտենալիս, յուրաքանչյուր մրգաշատցու հետ խոսելիս նկատեցի ոգևորություն, կայծ, եռանդ և վստահ եմ, որ այս ոգևորությունը տարեցտարի ավելի կմեծանա»: Այնուհետև փոխմարզպետը համայնքի բնակիչներին մաղթել է բարօրություն, նորանոր ձեռքբերումներ և գյուղատնտեսական բերրի տարիներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44