Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին

17.10.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին։

ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը նախևառաջ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանին ներկայության և այս կարճ ժամանակահատվածում արդյունավետ աշխատանք իրականացնելու համար` մաղթելով բարի երթ իր հետագա քաղաքական, հասարակական գործունեության ընթացքում: Այնուհետև շնորհավորել է նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ և արգասաբեր գործունեություն:

Նախարարն իր խոսքում ասել է, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը կարևոր փուլ է թևակոխում և բոլորիս առջև ծառացած են կարևոր մարտահրավերներ` մասնավորապես նշելով, - «Նախկին իրադարձությունները պետք է դառնան նոր Հայաստանի հիմնաքարը: Այդ գործընթացների անցկացման ձևից և բովանդակությունից է կախված մեր վաղվա օրը, մեր երեխաների ապագան: Հետհեղափոխական Հայաստանում էական նշանակություն են ունենալու ապագա խորհրդարանական ընտրությունները և նախկին ավանդույթները, եթե կարելի է այդպես համարել, պետք է բացառենք նոր Հայաստանում, այսինքն` Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների միջամտությունը, դպրոցի տնօրենների, տարբեր ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների ղեկավարների մասնակցությունը այս գործընթացին պետք է բացառել: Ձեր դերակատարումը պետք է լինի լոկ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի… Խնդրում եմ յուրաքանչյուր պաշտոնյա իրեն վերապահի միայն այնպիսի իրավունքներ, որոնք տրված են Սահմանադրությամբ և օրենքներով: Այն համայնքի ղեկավարը, որը լեգիտիմ է կարող է համայնքում հաստատել անդորր, կարգ ու կանոն», - այնուհետև կարևորել է այն փաստը, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները` հանդիսանալով Հայաստանի ժողովրդավարության հաստատման ստորին օղակ, լինեն իրենց բարձրության վրա և հավելել այն փաստը, որ լեգիտիմ համայնքի ղեկավարը համայնքում կարող է հաստատել անդորր, կարգ ու կանոն: Նա բոլորին հորդորել է իրենց գործողություններում ներառել սիրո և հանդուրժողականության մթնոլորտը:

Շնորհակալություն հայտնելով արմավիրցիներին, մարզպետարանի աշխատակիցներին, համայնքապետերին, դպրոցների տնօրեններին և այլոց` Գագիկ Միրիջանյանը նշել է, որ բոլորի օգնությամբ այս կարճ ժամանակահատվածում իրեն հաջողվել է արդյունավետ աշխատանք իրականացնել մարզում, այնուհետև շնորհավորել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանին` մաղթելով կանաչ ճանապարհ և հայտնել, որ պատրաստակամ է յուրաքանչյուր հարցում աջակցել իրեն` մարզը զարգացնելու համար:

Այնուհետև խոսքով է հանդես եկել նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը, վարչապետին և նախարար Սուրեն Պապիկյանին իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար: Նա նշել է, որ հեղփոխության շունչը էլ ավելի է պարտավորեցնում իրեն ծառայելու ժողովրդին, Արմավիրի մարզին` հավելելով. «Հեղափոխության սիրո և հանդուրժողականության մթնոլորտը չպետք է շփոթենք անգործության և ամենաթողության հետ: Ես աշխատելու եմ օրինապահ մարմինների հետ, որպեսզի սահմանենք հավասարություն և արդարություն: Եկել եմ ծառայելու արմավիրցիներին, Արմավիրի մարզին և Հայաստանի Հանրապետությանը»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15