Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների առաջին ընդունելությունը

18.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների առաջին ընդունելությունը, որին մասնակցել է նախապես գրանցված 6 քաղաքացի: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Ընդունելությանը գրանցված քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական աջակցության, առողջական խնդիրների լուծման, դեղորայքով ապահովելու խնդրանքով: Եղել է նաև բնակարանով ապահովելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու գործընթացը կանխելու միջնորդության խնդրանք:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` լսելով քաղաքացիների բոլոր հարցադրումները և խնդրանքները, դրանք տեղում քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տվել համարժեք պատասխաններ և առաջարկել լուծումներ` վստահեցնելով, որ բոլորի խնդիրներին հնարավորության սահմաններում և օրենքին համապատասխան կտրվեն լուծումներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28