Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Երևանի տոնի առթիվ
21.10.2018

Սիրելի հայրենակիցներ, հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայեր,
Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ Հայոց բոլոր ժամանակների ամենամեծ ու ամենահին մայրաքաղաքի՝ Երևանի 2800-ամյակի առթիվ։
Բոլորիս է հայտնի, որ շատ քիչ մայրաքաղաքներ են արժանացել բազմադարյան հարուստ պատմություն ունենալու պատվին, որն այսօր ուսումնասիրում և հպարտորեն ներկայացնում ենք ամբողջ աշխարհին:
Մեր քաղաքային իշխանության, երևանցիների և յուրաքանչյուր հայի խնդիրն է պահպանել և զարգացնել մեր քաղաքը` որպես ազգային զարթոնքի խորհրդանիշ, և սերունդների մեջ սեր սերմանել մայրաքաղաքի հանդեպ:
Ես լիահույս եմ, որ քաղաքային իշխանությունները նոր ու հեղափոխական ուղիներ կգտնեն լուծելու մայրաքաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները` համահունչ 21-րդ դարի պահանջներին։
Կրկին շնորհավորելով բոլորիս մեր սիրելի մայրաքաղաքի տարեդարձի կապակցությամբ` Երևանին մաղթում եմ կայուն զարգացում և լուսավոր գալիք, քաղաքապետին` արդյունավետ աշխատանքային տարիներ և հաջողություններ քաղաքի շենացման գործում, իսկ երևանցիներին` տոնական տրամադրություն և արևշատություն:
Շնորհավոր տոնդ, համայն հայության տուն Երևան: