Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Սարդարապատ համայնքում ներկա է գտնվել հերոս Արարատ Խանոյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին

23.10.2018

Հակառակորդի արձակած գնդակից զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին` նրա ընտանիքի անդամների, հարազատների, մեծաթիվ հյուրերի և սարդարապատցիների հետ միասին ներկա է գտնվել նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նա ծաղիկներ է դրել հերոս սարդարապատցու հիշատակը հավերժացնող հուշարձանին, գլուխ խոնարհել նրա հիշատակի առջև:

Պաշտպանության բանակի զինծառայող Արարատ Խանոյանը հերոսաբար զոհվել է 2014 թվականի հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ թշնամու արձակած գնդակից: Արարատ Խանոյանը եղել է վաշտի ավագ սերժանտ, հետախուզական ջոկի հրամանատար: Նա հրամանատարության կողմից բազմիցս արժանացել է խրախուսանքների:

Արարատը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով, ինչպես նաև արժանացել է լեյտենանտի կոչման:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր վշտակցությունն է հայտնել Խանոյանների ընտանիքին` նշելով, որ Արարատի և իր զինակից ընկերների սխրանքը շատ պարտավորեցնող է բոլորի համար. «Հիշելով մեր հերոսների սխրանքները` մենք ավելի պարտավորված ենք զգում մեզ և մեր պատասխանատվության զգացողությունն էլ ավելի է մեծանում մեր երկրի, հողի նկատմամբ: Արարատի նվիրվածությունը մեր հայրենիքին և մեր կյանքին պետք է օրինակ հանդիսանա բոլորիս համար: Կարծում եմ Արարատը չի պատկանում միայն մի ընտանիքի, մի համայնքի, այլ մի ամբողջ ժողովրդի, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի հող ու ջրին»:

Այնուհետև մարզպետը շնորհակալություն է հայտնել Արարատի ծողներին` նման դաստիարակության, իսկ ընկերներին, հարազատներին և բոլորին` նրա անունը բարձր ու անմահ պահելու համար` հավելելով, որ նրա սխրանքը դեռ բազում սերունդներ է դաստիարակելու: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28