Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

25.10.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը ներկա են գտնվել նաև մարզպետի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները քաղաքացիների կողմից ներկայացվող հարցերը քննարկելու, ինչպես նաև համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:

Ընդունելությանը նախապես գրանցված 23 քաղաքացիներից մասնակցել են 20-ը:

Քաղաքացիները մարզպետին դիմել են հիմնականում դրամական աջակցության, առողջական խնդիրների լուծման, բնակարանի գազաֆիկացման, բնակելի տան տանիքի վերանորոգման և ուսման վարձի վճարման աջակցության խնդրանքով: Եղել է նաև թաղամասը խմելու ջրով ապահովելու, այգեգործական ընկերության հետագա կարգավիճակի հետ կապված խնդիրների լուծմանը հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքներ:

Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից երկուսն էլ մարզպետին դիմել են ընթացիկ տարում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով խաղողի այգուն պատճառված վնասի և ոռոգման ջրի անբավարար մատակարարման հետևանքով այգու չորացման համար փոխհատուցում ցուցաբերելու խնդրանքով:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` լսելով քաղաքացիների բոլոր խնդիրները և խնդրանքները, դրանք տեղում քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, նրանց հանձնարարել է անհատապես զբաղվել յուրաքանչյուր քաղաքացու խնդրի լուծմամբ: Այնուհետև քաղաքացիներին տվել է համարժեք պատասխաններ և պարզաբանումներ` վստահեցնելով, որ բոլորի խնդիրներին հնարավորության սահմաններում և օրինական դաշտում կտրվեն համապատասխան լուծումներ, իսկ գրավոր դիմումներին` գրավոր պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08