Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ցավակցական խոսքը
27.10.2018

Հարգելի հայրենակիցներ,
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում կատարված ոճրագործությունը ողբերգական էր մեզ բոլորիս համար: Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար, քանզի ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:
Ուստի իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մեր ողջ ազգին, մեր հերոս-նահատակների հարազատներին:
Նրանց անունը և փառքը անմահ է, իսկ հիշատակը` միշտ վառ մեր սրտերում:
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան