Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի ազգային գյուղատնտեսական տեխնոլոգիաների ինստիտուտի (INTA) ներկայացուցիչների հետ
05.11.2018
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արգենտինայի ազգային գյուղատնտեսական տեխնոլոգիաների ինստիտուտի (INTA) ներկայացուցիչներին, ովքեր Արգենտինայի դեսպանության և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին գյուղատնտեսության զարգացման ծրագրեր են ցանկանում իրականացնել Արմավիրի մարզի համայնքներում:
Արգենտինայի գործարարները փոխմարզպետին հակիրճ ներկայացրել են իրենց ծրագիրը` տեղեկացնելով, որ կազմակերպությունը 62 տարվա պատմություն ունի և համալրված է 7000 աշխատակիցներով:
INTA կազմակերպությունը գործում է 1956 թվականից: Այն ունի 18 գիտական և 50 փորձագիտական կենտրոններ: Կազմակերպությունը էկոլոգիապես մաքուր միջավայրում գյուղատնտեսության, անտառային և ագրոարդյունաբերական գործունեության զարգացման համար ապահովում է տեխնոլոգիաների, գիտելիքների և ուսուցման ընթացակարգերի ստեղծումը, հարմարեցումը և տարածումը:
Փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ բարձր է գնահատում գործարարների այցը` կարևորելով մեր սփյուռքի հայուցյան ներդրումն ու ներուժը Հայստանը, հայ համայնքները զարգացնելու գործում:
Գործարարները շնորհակալություն են հայտնել փոխմարզպետին ջերմ և արդյունավետ ընդունելության համար, այնուհետև հույս հայտնել, որ մարզպետարանի հետագա աջակցությունը կունենան ծրագիրը իրականացնելու համար:
Հանդիպման ավարտին Կ. Գրիգորյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործարարներին` հուսալով, որ այս հանդիպումը կարևորագույն մեկնարկ կլինի ծրագրի հետագա իրականացման համար: