Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
05.11.2018

Սոցիալական ոլորտի հարգելի աշխատակիցներ և գործընկերներ,
Նոյեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր և ես սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ:
Երկրաշարժից հետո Դուք համարվում էիք անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու գործունեությունն իրականացնողներ, սակայն այժմ Ձեր ամենօրյա աշխատանքի նպատակը հասարակության խոցելի խմբերի խնդիրների կարգավորումն ու լուծումն է, նրանց հասարակության մեջ ինտեգրվելու հնարավորությունների զարգացումը և ընդլայնումը:
Սոցիալական ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, Ձեր միջոցով է մեր ժողովրդի հավատը ձևավորվում պետության, սոցիալական պաշտպանության և վաղվա օրվա նկատմամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ այդ դժվարին և պատվավոր աշխատանքն իրականացնելու համար: