Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանի K1 ազգային սիրողական ֆեդերացիայի Արմավիր մասնաճյուղի նախագահին և մարզիկ Դավիթ Անդրեասյանին

08.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի K1 ազգային սիրողական ֆեդերացիայի Արմավիր մասնաճյուղի նախագահ Շանթ Պետրոսյանին, Հայաստանի և միջազգային մրցույթներում բազմակի անգամ հաղթանակներ տարած մարզիկ Դավիթ Անդրեասյանին, ինչպես նաև Նոր Կեսարիայի համայնքապետ Հրայր Գալստյանին, ով պատրաստակամություն է հայտնել աջակցելու մարզաձևի զարգացմանը:

Շանթ Պետրոսյանը մարզպետին ասել է, որ նաև մարզումներ է անցկացնում Մուայ-թայ և Քիք-բոքսինգ մարզաձևերով: Նա մարզպետին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է մեծ մրցաշար անցկացնել Քարակերտ համայնքում և խնդրել աջակցել մարզում սպորտի զարգացմանը: Այնուհետև ներկայացրել է Դավիթ Անդրեասյանին, ով 10 տարեկանից մարզվում է K1, Մուայ-թայ և Քիք-բոքսինգ մարզաձևերով:

Դավիթը բազմաթիվ անգամ Հայաստանը ներկայացրել է միջազգային մրցույթներում, իսկ վերջին 2 տարիներին Չինաստանում շարունակաբար Հայաստանի ներկայացուցիչն է եղել: Նա այդ ընթացքում 25 մենամարտ է ունեցել, որից 21-ը հաղթանակով է ավարտվել:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել նրանց ձեռքբերումները և պատրաստակամություն հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցելու սպորտաձևի զարգացմանը: Նա իր խոսքում նաև նշել է, որ իր համար սպորտը կրթության մի մասն է կազմում: Այնուհետև մարզպետը շնորհավորել է Դավիթ Անդրեասյանին` մաղթելով նորանոր հաղթանակներ և հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28