Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

29.11.2018

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է նախապես հերթագրված մարզի 18 բնակիչ: Քաղաքացիների կողմից ներկայացվող ոլորտային հարցերը տեղում քննարկելու եւ լուծման հնարավոր տարբերակները ներկայացնելու համար ընդունելությանը ներկա են գտնվել նաեւ մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը եւ որոշ կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Ընդունելությանը հերթագրված քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացին հնարավոր աջակցություն ցուցաբերելու, համապատասխան հասցեում գտնվող շենքային տարածքը սահամանված կարգով քաղաքացուն հատկացնելու, ներդրումներ կատարելու նպատակով հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու եւ վկայական տրամադրելու հետ կապված հարցերի լուծմանն ընդառաջելու խնդրանքով: Համբարձում Մաթեւոսյանին դիմել են նաեւ ֆինանսական, առողջապահական, բանկային եւ անհատական բնույթի մի շարք հարցերով:

Քաղաքացիների կողմից ներկայացված բոլոր հարցերին մարզպետի եւ ոլորտային պատասխանատուների կողմից տրվել են համարժեք պարզաբանումներ: Որոշ հարցերի մասով էլ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու եւ քաղաքացիներին հավելյալ տեղեկություն ներկայացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հիշեցնենք, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի մոտ քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում ամեն հինգշաբթի` սկսած ժամը 14:00-ից: Մարզպետի մոտ ընդունելության համար խնդրում ենք հերթագրվել մարզպետարանի քարտուղարության պետի մոտ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25